«VK» հոլդինգի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Գաբրիելյանն անհետացել է․ մանրամասներ

Նենեցյան ինքնավար օկրուգում (NAO) հունիսի 6-ի երեկոյան անհետացել է «VK» հոլդինգի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Գաբրիելյանը։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվականները։ Նշվում է, որ Վլադիմիրը կնոջ՝ Ալենայի և ընկերների հետ «Շերպ» ամենագնաց մեքենաներով շրջել է Սպիտակ ծովի ափով։ Սակայն Շոյնա գյուղից 47 կիլոմետր հեռավորության վրա, ամենագնացները շրջվել են և մարդիկ ընկել են ծովը։ Կնոջը և ընկերության մեկ այլ անձի հաջողվել է ափ դուրս գալ, սակայն Վլադիմիր Գաբրիելյանի և Սերգեյ Մերզլյակովի ճակատագիրը դեռևս հայտնի չէ։ Այժմ անհետ կորածների որոնողական աշխատանքներ են տարվում։

В Ненецком автономном округе без вести пропал замглавы холдинга VK Владимир Габриелян

Քաղաքականություն