Նրանց դրությունը վատթարացել է. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի պնդմամբ՝ Միացյալ Նահանգների իրականացրած ռազմական գործողությունների արդյունքում Իրանը լուրջ կորուստներ է կրել և թուլացել։
Ըստ Ռուբիոյի՝ Իրանի զինված ուժերն այժմ զրկվել են նավատորմից, ավիացիայից և գործարաններից, իսկ հրթիռային զինանոցից պահպանվել է միայն կեսը։
«Այդ ամենը ոչնչացվել է։ Այնպես որ նրանց դրությունը վատթարացել է, և նրանք զգալիորեն թուլացել են», — հայտարարել է նա։
Պետքարտուղարը նաև նշել է, որ պաշտոնական Թեհրանը ներկայում փորձում է բանակցային գործընթացի միջոցով ժամանակ շահել։ Նրա բնորոշմամբ՝ իրանցիները հմուտ ու փորձառու բանակցողներ են, ինչը Վաշինգտոնից պահանջում է առավելագույն զգոնություն։
«Մենք չենք կարող թույլ տալ նրանց սպրդել», — շեշտել է պաշտոնյան։
Ռուբիոն հավելել է, որ ցանկացած հնարավոր համաձայնագիր պետք է լինի այնպիսին, որը վերջնականապես և անդառնալիորեն կզրկի Իրանին ցանկացած պահի միջուկային զենքի ստեղծմանն անցում կատարելու հնարավորությունից։
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ի կործանիչը որսացել է ռուսական ինքնաթիռ
Ֆրանսիական Rafale կործանիչները, համագործակցելով Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Դանիայի և Ռումինիայի օդուժի հետ, որսաց...
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը «պատրաստ են ևս մ...
Մակրոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին և Իրանին
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում տեղեկացրել է, որ նախօրեին բանակցություններ է ունեցել ԱՄՆ նախագա...
Ինչպես է Թրամփի թիմն արձագանքել Իրանին հարվածելու որոշմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի նկատմամբ հնարավոր հարվածի հարցով լսել է իր խորհրդականների կարծիքները՝ պարզելու համար վար...