Թոշակառուները հավասարապես կկարողանա՞ն օգտվել հնարավորությունից․ առայժմ միայն 3 բանկ է միացել ծրագրին
Որոշ ժամանակ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ-ում թոշակառուները բանկային քարտով առևտուր անելու դեպքում հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ կստանան գնման 10 տոկոսի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ։
Հատկանշական է, որ ծրագրից առայժմ կարող են օգտվել այն թոշակառուները, որոնք Հայբիզնեսբանկի, Արդշինբանկի ու ՎՏԲ–Հայաստան բանկերի հաճախորդներ են, քանի որ առայժմ միայն այս բանկերն են միացել ծրագրին։
Auroranews-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք կառավարության վերջին նիստից հետո եղել են բանկեր, որոնք միացել են վերոնշյալ ցանկին և նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում, որ բոլոր թոշակառուները հավասարապես կարողանան օգտվել այս հնարավորությունից։
«Առայժմ այդ երեք բանկերն են, որ միացել են ծրագրին։ Դրա մեկնարկի պահից էլ նախարարը բոլոր բանկերի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել։ Մյուս բանկերին ներգրավելու աշխատանքներ այս պահին էլ տարվում են՝ ժամկետային սահմանափակում չունենք»,- նշեց նա։
Հետաքրքրվեցինք՝ որևէ խնդիր կա՞, որ բանկերը չեն միանում նախագծին, նշու՞մ են, թե պատճառը որն է։
«Չեմ կարող բոլոր բանկերի անունից մեկնաբանություն տալ, բայց շարունակում ենք գտնել համագործակցության եզրեր այլ բանկերի հետ ևս»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել էր, որ շուրջ 560 000 թոշակառուներից 390 000–ն արդեն բանկային քարտերով են իրենց թոշակները ստանում, մնացածը` կանխիկ։
«Իսկ 80 000 նպաստառուներից 1000–ն են դեռ բանկային քարտերով ստանում»,– ընդգծել էր նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մանրամասներ՝ վթարի ենթարկված զինծառայողների մասին
Քիչ առաջ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ՊՆ Կամազը գլխիվայր շրջվել է և 11 զինվորական տեղափոխվել է հիվանդանոց։...
Մահացել է Ռաֆայել Քոթանջյանը
Մահացել է Ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը։ Այս մասին լուրը հաստատում են ԿԳՄՍ նախարարությունից։ Ռաֆայել Արտյոմի Քոթ...
Ռադիո Ավրորան 17 տարեկան է․ շնորհավոր ծնունդդ, սիրելի ռադիոկայան
Ուղիղ 17 տարի առաջ այս օրը՝ հունիսի 14-ին, եթեր հեռարձակվեց նոր ռադիոկայան՝ ռադիո «Ավրորա»-ն: Երբ հետ ենք նայում, միայն...
Մասնագետը խորհուրդ է տալիս՝ ի՞նչ անել, եթե օձին տեսնում եք հարձակման դիրք ընդունած
Եղանակի տաքացմանը զուգահեռ բարձրանում է նաև մարդկանց՝ անտառային բնակիչների հետ հանդիպելու վտանգը, այդ թվում՝ օձերի: Հայա...