Միջնորդների ճնշումն ու ԱՄՆ-Իրան բանակցությունների վճռորոշ փուլը
ԱՄՆ-ի և Իրանի միջև քննարկվող հնարավոր համաձայնագիրը կարող է ներառել վերադարձ մինչպատերազմյան ստատուս քվոյին:
CNN հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ ներկայիս բանակցությունները կենտրոնացած են փուլային տարբերակի վրա: Համաձայնագրի հավանական առաջին մասը նվիրված կլինի նախկին ստատուս քվոյի վերականգնմանը և Հորմուզի նեղուցի անարգել բացմանը՝ առանց տուրքերի ու սահմանափակումների: Միևնույն ժամանակ շեշտվում է, որ միջուկային ծրագրին առնչվող հարցերը կքննարկվեն ավելի ուշ:
Չնայած Պակիստանում նախատեսված բանակցությունների երկրորդ փուլի չկայանալուն, կողմերի միջև ակտիվ դիվանագիտական գործընթաց է ընթանում: Ըստ CNN-ի՝ կողմերի դիրքորոշումները միմյանցից բավականին մոտ են: Հեռուստաալիքի աղբյուրները նաև հայտնում են, որ միջնորդները ճնշում են գործադրում կողմերի վրա՝ վերջնական համաձայնության հասնելու համար, իսկ առաջիկա օրերը վճռորոշ նշանակություն կունենան:
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ի կործանիչը որսացել է ռուսական ինքնաթիռ
Ֆրանսիական Rafale կործանիչները, համագործակցելով Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Դանիայի և Ռումինիայի օդուժի հետ, որսաց...
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը «պատրաստ են ևս մ...
Մակրոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին և Իրանին
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում տեղեկացրել է, որ նախօրեին բանակցություններ է ունեցել ԱՄՆ նախագա...
Ինչպես է Թրամփի թիմն արձագանքել Իրանին հարվածելու որոշմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի նկատմամբ հնարավոր հարվածի հարցով լսել է իր խորհրդականների կարծիքները՝ պարզելու համար վար...