Ռուսական ադամանդներ՝ ներքին գներով. Քոչարյանը ներկայացրել է նախկին պայմանավորվածությունները
Ոսկերչությունը վերադառնում է 1998 թվականի իրավիճակին, թեև այն համարվում է ազգային մշակույթի բաղկացուցիչ և գրավիչ ոլորտ ընտանեկան ձեռնարկատիրության համար։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Որպես Հայաստանի նախագահ իմ պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում երկիրն աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսությունների տասնյակում էր, իսկ երկրորդ ժամկետի ժամանակ Հայաստանն արդեն լավագույն հնգյակում էր։ Ավելին, 1998 թվականին Ռուսաստանում տեղի ունեցավ դեֆոլտ, որն ազդեց հետխորհրդային բոլոր երկրների վրա, և ամենաքիչը՝ Հայաստանի վրա՝ շնորհիվ ձեռնարկված քայլերի։ Համաշխարհային բանկը Հայաստանը «կովկասյան վագր» անվանեց»,- նշել է նա։
Ըստ Քոչարյանի՝ պետության ղեկավարը պարտավոր է ճիշտ արժևորել իրավիճակը և, հիմնվելով երկրի ներուժի վրա, քայլեր իրականացնել՝ վեր հանելով մրցակցային առավելությունները։
«Այդ տարիներին գործազրկության մակարդակը 20%-ից բարձր էր, և որոշում ընդունվեց համեմատաբար փոքր ներդրումների դեպքում թիրախավորել այն ոլորտների զարգացումը, որոնք կարող են ապահովել բազմաթիվ աշխատատեղեր։ Այդպիսի ոլորտներ դարձան ոսկերչությունն ու գորգագործությունը։ Պարզվեց, որ ոսկերչության զարգացմանը խանգարում էին աբսուրդային արգելքներ, որոնք շատ արագ վերացվեցին։ Արդյունքում այդ ոլորտներում տասնյակ հազարավոր աշխատատեղեր ստեղծվեցին։ Բացի դրանից, հումքի ներկրման անհրաժեշտության լույսի ներքո, ես Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվեցի, որ մենք ադամանդները ներկրելու ենք ներքին գներով։ Դա գրավիչ գործոն դարձավ ներդրումների համար։ Հարկային արտոնությունների նույն գործիքի օգնությամբ հաջողվեց հազարավոր աշխատատեղեր ստեղծել, հատկապես գյուղերում։ Հենց այդ ժամանակ սկսեց ակտիվորեն զարգանալ նաև ՏՏ ոլորտը»,- ընդգծել է Քոչարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Սա ամենաթանկ, ամենաճակատագրական «զենքն» է. Աննա Հակոբյանի հայտարարությունը
Աննա Հակոբյանը ոչ միայն «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր շահառուներին, այլև ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ չի անում ընտրել այս կա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար ՂումաշյանինԱվելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթ...
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Մայր աթոռը կոչով դիմել է ՀՀ կառավարությանը
Վրդովմունքով տեղեկացանք, որ Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցին և հ...