Ռադիո Ավրորան 17 տարեկան է․ շնորհավոր ծնունդդ, սիրելի ռադիոկայան
Ուղիղ 17 տարի առաջ այս օրը՝ հունիսի 14-ին, եթեր հեռարձակվեց նոր ռադիոկայան՝ ռադիո «Ավրորա»-ն: Երբ հետ ենք նայում, միայն զարմանալ կարելի է, թե ինչպես եւ ինչից ենք սկսել, ինչ դժվարությունների ու բարդությունների միջով անցել: Այս տարիների ընթացքում միայն ու միայն առաջ ենք գնացել՝ դառնալով յուրաքանչյուր մարդու, ռադիոլսողի լավագույն ընկերը: Ռադիո «Ավրորա»-ն փոխել է հայերի պատկերացումը, թե ինչպիսին պիտի լինի այսօրվա՝ 21-րդ դարի ռադիոկայանը:
Մեր թիմի շատ սիրելի գործընկերն է «Քիսս ՖՄ»-ը, որը ռադիոալիքների շարքում իր ուրույն տեղն ունի եւ արդեն մրցակցում է հաճախականությունների հնաբնակների հետ: Այս տարի մեր թիմին է միացել ռադիո «Ջազ»-ը, որը բոլորիս համար եթերային նոր գույն է բերել։ Այս 17 տարիների ընթացքում 100.7 հաճախականությամբ տասնյակ նախագծեր ու ծրագրեր են հեռարձակվել: Մի փոքրիկ գաղտնիք բացենք՝ հենց այսօրվանից մեր եթերում նոր նախագիծ է լինելու։
Վստահ ենք, որ այն եւս կդառնա ձեր սիրելին: 17 տարիների ընթացքում մեր աշխատանքն իրականություն է դարձել մեր ռադիոլսողների եւ գործընկերների շնորհիվ: Իսկ ռադիո «Ավրորա»-ի աշխատակազմն այս տարիների ընթացքում կոփվել է, դարձել թիմ: Անհամեստություն չլինի ասել՝ փորձառու թիմ: Անխափան եթեր, ռադիո «Ավրորա»։
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Ռաֆայել Քոթանջյանը
Մահացել է Ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը։ Այս մասին լուրը հաստատում են ԿԳՄՍ նախարարությունից։ Ռաֆայել Արտյոմի Քոթ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մանրամասներ՝ վթարի ենթարկված զինծառայողների մասին
Քիչ առաջ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ՊՆ Կամազը գլխիվայր շրջվել է և 11 զինվորական տեղափոխվել է հիվանդանոց։...
Թոշակառուները հավասարապես կկարողանա՞ն օգտվել հնարավորությունից․ առայժմ միայն 3 բանկ է միացել ծրագրին
Որոշ ժամանակ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ-ում թոշակառուները բանկային քարտով առևտուր անելու դեպքում հաջորդ ամսվա կենսաթոշակի...
Քիչ անց կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքն...