Մերցի հայտարարությունը վերջնագիր է Զելենսկու համար. Մենդել
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի դիրքորոշումը տարածքային զիջումների վերաբերյալ վերջնագիր է դարձել Վլադիմիր Զելենսկու համար, նշել է նրա նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը։
Յուլիա Մենդելը X սոցիալական ցանցի իր հրապարակման մեջ ընդգծել է, որ Մերցը հրապարակավ խոստովանել է այն, ինչի մասին Եվրոպայում շատերն էին շշնջում։ Ըստ նրա՝ Ուկրաինան, հնարավոր է, ստիպված լինի ընդունել իր տարածքի մի մասի անվերադարձ կորուստը Ռուսաստանի հետ ապագա խաղաղության ցանկացած համաձայնագրի շրջանակներում։
Մենդելը հավելել է, որ Բեռլինից հնչող նման հայտարարությունը բացահայտ ուղերձ է այն մասին, որ տարածքային զիջումները կարող են դառնալ եվրոպական ապագայի գինը։
Նախօրեին Ֆրիդրիխ Մերցը հայտարարել էր, որ խաղաղության համաձայնագրի կնքման և Եվրամիությանն անդամակցելու նպատակով Ուկրաինան ստիպված կլինի գնալ տարածքային զիջումների։ Գերմանիայի կանցլերի խոսքով՝ Կիևից կարող է պահանջվել այդ հարցով հանրաքվե կազմակերպել, որից հետո Զելենսկին հնարավորություն կունենա ուկրաինացիներին ասել. «Ես ձեր առջև բացեցի դեպի Եվրոպա տանող ուղին»։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...
Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ. Արման Բաբաջանյան
«Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ, եկել ենք, որպեսզի ձեր ձայնը վերջապես հնչի խորհրդարանում»,- ֆեյսբուքյան իր էջ...
ԱՄՆ-ն հայտնել Իրանի հետ զինադադարի ավարտի ամսաթիվը. Ynet
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Իրանի հետ զինադադարի ռեժիմը երկարաձգել մինչև ապրիլի 26-ը։ Այս մասին հ...