Թրամփը կոչ արել աշխատանքից ազատել հաղորդավարին Մելանիայի մասին կատակի համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է Ջիմի Քիմելին հեռացնել «Դիսնեյ» ընկերությունից և «Էյ-Բի-Սի» հեռուստաալիքից այն սքեչի համար, որտեղ հաղորդավարը ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին համեմատել է այրու հետ։ Դա տեղի է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ ընթրիքի ժամանակ գրանցված հրաձգության միջադեպի նախօրեին, և նախագահը հայտարարել է, որ նման նմանակումը «թույլատրելիի սահմանից դուրս է»։
Հրաձգության միջադեպը գրանցվել է Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ, որին մասնակցում էին Թրամփն ու իր կինը, ինչպես նաև այլ բարձրաստիճան անձինք։ Միջոցառումից օրեր առաջ Քիմելն արել էր նմանակումը՝ ԱՄՆ առաջին տիկնոջը համեմատելով ժառանգության սպասող այրու հետ։ Նախքան այս, Մելանյա Թրամփը «Էյ-Բի-Սի» հեռուստաալիքից պահանջել էր արձագանքել կատարվածին և միջոցներ կիրառել Քիմելի նկատմամբ։
«Վա՜ու, Ջիմի Քիմելը... իր շոուի ժամանակ արել է իսկապես ցնցող հայտարարություն... Մեկ օր անց ինչ-որ զինված խենթ փորձել է ներխուժել Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի դահլիճ... Նա այնտեղ էր շատ ակնհայտ և չարագուշակ պատճառով։ Ես հասկանում եմ, որ այնքան շատ մարդիկ են վրդովված բռնության վերաբերյալ Քիմելի զզվելի կոչից և սովորաբար չէին արձագանքի նրա ասած որևէ բանին, բայց սա արդեն թույլատրելիի սահմանից դուրս է։ Ջիմի Քիմելին պետք է անհապաղ հեռացնել «Դիսնեյից» և «Էյ-Բի-Սիից»»,- «Թրութ Սոշըլ» սոցիալական ցանցում գրել է Թրամփը։
Նմանատիպ հոդվածներ
Սա ամենաթանկ, ամենաճակատագրական «զենքն» է. Աննա Հակոբյանի հայտարարությունը
Աննա Հակոբյանը ոչ միայն «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր շահառուներին, այլև ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ չի անում ընտրել այս կա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար ՂումաշյանինԱվելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթ...
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Մայր աթոռը կոչով դիմել է ՀՀ կառավարությանը
Վրդովմունքով տեղեկացանք, որ Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցին և հ...