Բաբկեն Թունյանն արձագանքել է Նարեկ Կարապետյանի հայտարարությանը
«Նարեկ Կարապետյանն այսօր ասել է․ «Ցեմենտի գործարանը փակվում էր, մենք կողքը մետալուրգիական էինք կառուցում»: Էստեղ ամենաճիշտ ձևակերպումը «էինք»-ն է՝ անցյալ ժամանակով: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«Ամրան արտադրող գործարան էին կառուցում, անցյալ տարվա փետրվար-մարտին պիտի արտադրանք տար: ԱԺ-ում քննարկման ժամանակ ասում էին՝ պրոցեսը ձգձգվում է, տեղական արտադրողին պաշտպանող տուրքի ներդրումը հետաձգեք, սեպտեմբերին արտադրանք կտանք (2025 թվականի):
Մեկդ հարցրեք՝ վերջը կառուցեցի՞ն: Ամրան արտադրո՞ւմ են))))
Ու էս մարդիկ խոսում են Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցելուց, պղնձաձուլարան կառուցելուց, 5 տարում 300 հազար աշխատատեղ ստեղծելուց...
Նշեմ, որ այս ընթացքում գործող 1 գործարանից բացի՝ ևս 2 գործարան սկսել են ամրան արտադրել:
Հ.Գ. - Իսկ «Հրազդան ցեմենտը», որի մասին նա ըստ երևույթին խոսում է, լրիվ այլ պատմություն է, որի խնդիրները սկսվել են դեռ այն ժամանակ, երբ իրենց ընտանիքի անդամները իշխանության մեջ էին»»,– հայտնել է Թունյանը:
Նմանատիպ հոդվածներ
Սա ամենաթանկ, ամենաճակատագրական «զենքն» է. Աննա Հակոբյանի հայտարարությունը
Աննա Հակոբյանը ոչ միայն «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր շահառուներին, այլև ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ չի անում ընտրել այս կա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման է են...
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Մայր աթոռը կոչով դիմել է ՀՀ կառավարությանը
Վրդովմունքով տեղեկացանք, որ Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցին և հ...