Թրամփի հարսն արձագանքել է նախագահի դեմ մահափորձին
Սպիտակ տան ղեկավարի հարսը՝ Լարա Թրամփը, հայտնել է, որ Դոնալդ Թրամփը յուրաքանչյուր ելույթի կամ տեղաշարժի ժամանակ գիտակցում է իր կյանքին սպառնացող վտանգը։
SiriusXM-ին տված հարցազրույցի ընթացքում Լարա Թրամփը նշել է, որ նախագահը մշտապես մտածում է մահափորձի ռիսկերի մասին, երբ որևէ վայր է մեկնում։ Նա ընդգծել է, որ Դոնալդ Թրամփը մարդ է և արժանի չէ, որ իր կյանքը բազմիցս վտանգվի։
«Նա արժանի չէ նրան, որ ամեն անգամ, երբ ինչ-որ տեղ է գնում, մտածի (և մի խաբեք ինքներդ ձեզ, նա իսկապես մտածում է այդ մասին)՝ արդյո՞ք սա այն դեպքը չի լինի, երբ ինչ-որ մեկը նորից կփորձի ինձ վերացնել: Եվ, ինչպես արդեն ասացի, ես չգիտեմ, թե ընդհանրապես քանի հնարավորություն կարող է ունենալ մեկ մարդը: Եվ դա իսկապես շատ, շատ սարսափելի միտք է»,— ասել է Լարա Թրամփը՝ հավելելով, որ ի վերջո բոլորն էլ մարդ են։
Նմանատիպ հոդվածներ
Սա ամենաթանկ, ամենաճակատագրական «զենքն» է. Աննա Հակոբյանի հայտարարությունը
Աննա Հակոբյանը ոչ միայն «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր շահառուներին, այլև ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ չի անում ընտրել այս կա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար ՂումաշյանինԱվելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթ...
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Մայր աթոռը կոչով դիմել է ՀՀ կառավարությանը
Վրդովմունքով տեղեկացանք, որ Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցին և հ...