Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը

Mariam Z.

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ներկայումս հարկային արտոնությունները տրամադրվում են կոնկրետ գործարարների, ինչը պարունակում է կոռուպցիոն մեծ ռիսկեր:


«Մեծ քաղաքականություն» փոդքասթի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ այժմ առանձին գործարարների տրվում են արտոնություններ, օրինակ՝ ազատում մաքսային վճարներից: Նրա գնահատմամբ՝ սա հարկային արտոնության վատթարագույն ձևն է, որը կոռուպցիոն վտանգներ է կրում։


Երկրորդ նախագահն ընդգծել է, որ իր պաշտոնավարման տարիներին նմանատիպ լուծումներ երբեք չեն կիրառվել, քանի որ չի կարելի նույն ոլորտի մի ընկերությանը տալ արտոնություն, իսկ մյուսին՝ ոչ։ Ըստ նրա՝ հարկային արտոնություն տրամադրելու դեպքում այն պետք է տարածվի ամբողջ ոլորտի վրա։


«Ի դեպ, գրեթե բոլորը, ովքեր այդ արտոնությունները ստացել են, հետո գումարներ են փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Սա ուղղակի կոռուպցիոն դրսևորում է: Դու հարկային արտոնություն ես տալիս փաստացի կաշառքի դիմաց»,- ասել է Քոչարյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250