Ինդոնեզիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվն աճել է
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում տեղի ունեցած երկաթուղային աղետի պատճառով զոհերի թիվը աճել է, այս պահին հայտնում են 14 մարդու մահվան մասին:
Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ Ջակարտայում տեղի ունեցած պատահարի հետևանքով վնասվածքներ ստացածների թիվը հասնում է 81-ի։ Ինդոնեզիայի փրկարարական ծառայության առաջնորդ Մոհամմադ Սիյաֆին երեքշաբթի առավոտյան ԶԼՄ-ներին տեղեկացրել է, որ ջախջախված վագոնների մեջ դեռևս կան սեղմված վիճակում գտնվող ողջ մնացած անձինք։ Ջակարտայի ոստիկանության պետ Ասեպ Էդի Սուհերին մանրամասնել է, որ նրանց թիվը վեց կամ յոթ է։
Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի օրը Ջակարտայի «Բեկասի Տիմուր» կայարանի հարևանությամբ։ Հեռագնաց գնացքը բախվել է տեղական հաղորդակցության գնացքին, որը կանգ էր առել գծանցի վրա հայտնված տաքսիին բախվելու պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։38-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավանի բուժական կենտրոններից մեկի...
Դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին
Կեսգիշերն անց shamshyan.com-ը հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբու...
Կրակոց` Էկոնոմիկայի նախարարությունում. կա վիրավոր
Այսօր՝ ապրիլի 6-ին, կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 18։00-ի սահ...
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Այսօր՝ ապրիլի 22-ին, ժամը 19։15-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հրազդան...