Հայաստանի հյուսիսն ու հարավը կարող են կապվել Նախիջևանի երկաթուղով. Կոստանյան
«Խաղաղության խաչմերուկ» (ԹՐԻՓ) նախագծի գործնական նշանակության մասին World Policy Conference-ի պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Նա պարզաբանել է, որ ծրագիրն ամբողջությամբ պատկանում է Հայաստանին, և երկիրը մեծապես շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկմամբ։
Ըստ փոխնախարարի՝ ԹՐԻՓ-ը ռազմավարական նախագիծ է, որը Կենտրոնական Ասիան կապում է Եվրոպայի հետ և ապահովում փոխադարձ շահեր։ Դրա իրականացմամբ հնարավորություն կստեղծվի կապ հաստատել ոչ միայն Արևելքի ու Արևմուտքի, այլև Պարսից ծոցի և Սև ծովի միջև։ Գործնականում սա թույլ կտա Նախիջևանի երկաթուղով միացնել Հայաստանի հարավային ու հյուսիսային շրջանները։
Կոստանյանը տեղեկացրել է, որ ամերիկյան կողմի հետ բանակցություններ են ընթանում հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն հիմնելու շուրջ։ Արդեն մեկնարկել են տեխնիկա-տնտեսական հիմնավորման նախապատրաստական աշխատանքները։ Որպես տարածաշրջանային համագործակցության օրինակ՝ նա մատնանշել է օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանի և Վրաստանի երկաթուղիներով Ղազախստանից ցորենի ներկրման նախադեպը։
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների համատեքստում փոխնախարարը նշել է, որ ընթանում է «խաղաղության ինստիտուցիոնալացում»։ Երկու երկրները սկսել են ուղիղ առևտուր. Հայաստանն արդեն վառելիք է ներկրում Ադրբեջանից, իսկ առաջիկայում կհստակեցվի Ադրբեջան արտահանվող հայկական ապրանքների ցանկը։ Բացի տնտեսական կապերից, իրականացվում են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ հանդիպումներ։
Վահան Կոստանյանը նաև ընդգծել է Վրաստանի հետ եռակողմ խորհրդակցությունների ձևաչափի կարևորությունը և տարածաշրջանային լայն համագործակցության հեռանկարները։
Նմանատիպ հոդվածներ
Սա ամենաթանկ, ամենաճակատագրական «զենքն» է. Աննա Հակոբյանի հայտարարությունը
Աննա Հակոբյանը ոչ միայն «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր շահառուներին, այլև ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ չի անում ընտրել այս կա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար ՂումաշյանինԱվելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթ...
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Մայր աթոռը կոչով դիմել է ՀՀ կառավարությանը
Վրդովմունքով տեղեկացանք, որ Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցին և հ...