Իրանը Հորմուզի նեղուցով անցման վճարների գանձման օրենք է պատրաստում
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի անդամ Ալայեդդին Բորուջերդին հայտնել է Հորմուզի նեղուցով անցման նոր կարգ սահմանող օրենքի մշակման մասին։
Իսլամական Հանրապետության Մեջլիսի (խորհրդարան) ներկայացուցիչ Ալայեդդին Բորուջերդին տեղեկացրել է, որ անցկացվել են բազմաթիվ նիստեր՝ «Հորմուզի նեղուցի անվտանգության պլանի» միջազգային և իրավական կողմերը քննարկելու նպատակով։ Մեջլիսի մամուլի ծառայությունը մեջբերում է պատգամավորի խոսքը. «Այս պլանը կընդունվի պարտադիր օրենքի տեսքով՝ խորհրդարանի բացումից անմիջապես հետո, և կուղարկվի կառավարությանը՝ կատարման»։
Բորուջերդիի փոխանցմամբ՝ Իրանի Կենտրոնական բանկն արդեն բացել է չորս հատուկ հաշիվներ իրանական ռիալով, յուանով, դոլարով և եվրոյով՝ նեղուցով անցման դիմաց վճարները գանձելու համար։ Այդուհանդերձ, թվային արժույթի ենթակառուցվածքի գործարկումից հետո վճարումը ռիալով կատարելու պարտադիր պահանջ է սահմանվելու։
Նմանատիպ հոդվածներ
Սա ամենաթանկ, ամենաճակատագրական «զենքն» է. Աննա Հակոբյանի հայտարարությունը
Աննա Հակոբյանը ոչ միայն «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր շահառուներին, այլև ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ չի անում ընտրել այս կա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման է են...
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Մայր աթոռը կոչով դիմել է ՀՀ կառավարությանը
Վրդովմունքով տեղեկացանք, որ Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցին և հ...