Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են Տուապսեի նավթավերամշակման գործարանին
Ապրիլի 28-ի գիշերը ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով Տուապսեի նավթավերամշակման գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել։
Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի տեղեկություններով՝ ձեռնարկության վրա ընկել են ԱԹՍ-ների բեկորներ, ինչից հետո սկսվել է հրդեհը, սակայն տուժածներ չկան։ Կրակի մարմանը մասնակցել է 122 հոգուց բաղկացած անձնակազմ և 39 միավոր տեխնիկա։
«Ռոսնեֆտին» պատկանող այս գործարանը, որը Ռուսաստանի խոշորագույնների տասնյակում է և միակն է Սև ծովի ռուսական ափին, թիրախավորվել էր նաև ապրիլի 16-ին և 20-ին։
Նախորդ հարձակումների ժամանակ ևս հրդեհներ էին բռնկվել, ընդ որում՝ ապրիլի 20-ի հարվածի հետևանքով մեկ մարդ էր զոհվել։ Վնասվել էր նաև Տուապսեի նավահանգստի նավթային տերմինալի ենթակառուցվածքը, որը գործարանի հետ կազմում է միասնական համալիր։
Մասնավորապես, այրվել էր նավթամթերքի ամբարների պարկը, ինչի պատճառով Reuters-ի աղբյուրները հայտնել էին վերամշակման դադարեցման մասին։ Ապրիլի 20-ի հրդեհը մարվել էր միայն չորս օր անց։ Ամբարների վնասման պատճառով նավթը լցվել էր ծովը՝ մեկ շաբաթում տարածվելով ափի երկայնքով շուրջ 77 կմ։ Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ հավաքվել է մոտ 4,2 հազար խորանարդ մետր աղտոտված հող և ջրամազութային խառնուրդ։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի դեմ նոր իրադարձություններ կարող են տեղի ունենալ. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի պնդմամբ՝ Իրանի դեմ պատերազմը դեռևս չի ավարտվել, և ցանկացած պահի հնարավոր են նոր ի...
Լիբանանն ու Իսրայելը համաձայնության են եկել. Թրամփ
Դոնալդ Թրամփը հայտարարել է Լիբանանի և Իսրայելի միջև 10-օրյա ժամկետով կրակի դադարեցման համաձայնության մասին։ Իսրայելի և Լ...
ԱՄՆ-ն իրանական նավ է կալանել
Ամերիկյան կողմը ծովային շրջափակման շրջանակում կալանավորել է իրանական դրոշի ներքո նավարկող նավը, որն ուղևորվում էր դեպի Ի...
ՆԱՏՕ-ի կործանիչը որսացել է ռուսական ինքնաթիռ
Ֆրանսիական Rafale կործանիչները, համագործակցելով Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Դանիայի և Ռումինիայի օդուժի հետ, որսաց...