Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է «Հեզբոլլահի» առաջնորդին
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ «Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը «կրակի հետ է խաղում»։
Լիբանանում ՄԱԿ-ի դեսպան Ժանին Հեննիս-Պլասշերտի հետ հանդիպման ընթացքում Իսրայել Կացը նշել է, որ «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը «կրակի հետ է խաղում», իսկ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը վտանգում է պետության ապագան։ Նախարարն ընդգծել է, որ Իսրայելը չի հանդուրժի մի իրավիճակ, երբ հրադադարի պայմաններում շարունակվեն հրետակոծությունները։
Ըստ նրա՝ չի կարող լինել գործող հրադադար, քանի դեռ իսրայելական ուժերն ու Գալիլեայի բնակավայրերը գտնվում են կրակի տակ։ Կացը զգուշացրել է հնարավոր հետևանքների մասին՝ ասելով. «Նայիմ Քասեմը կրակի հետ է խաղում, և այս կրակը կուլ կտա «Հեզբոլլահին» և ամբողջ Լիբանանը։ Եթե Լիբանանի կառավարությունը շարունակի պաշտպանել «Հեզբոլլահին», Լիբանանի մայրիները կխորտակվեն կրակի մեջ»։
Նմանատիպ հոդվածներ
Սա ամենաթանկ, ամենաճակատագրական «զենքն» է. Աննա Հակոբյանի հայտարարությունը
Աննա Հակոբյանը ոչ միայն «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր շահառուներին, այլև ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ չի անում ընտրել այս կա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար ՂումաշյանինԱվելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթ...
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Մայր աթոռը կոչով դիմել է ՀՀ կառավարությանը
Վրդովմունքով տեղեկացանք, որ Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցին և հ...