Ինչ է սպառնում Թրամփի մասնակցությամբ երեկույթի ժամանակ կրակողին
ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը հայտարարել է, որ Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընդունելության ժամանակ հրաձգություն իրականացրած անձին սպառնում է ցմահ ազատազրկում։
Մամուլի ասուլիսի ընթացքում Թոդ Բլանշը նշել է, որ 31-ամյա Քոուլ Թոմաս Ալենին, ով Կալիֆորնիա նահանգի բնակիչ է, երեք մեղադրանք է առաջադրվել։ Ալենը մեղադրվում է նաև նահանգների սահմաններով հրազեն տեղափոխելու և այն կիրառելու մեջ։
Կոլումբիայի շրջանի դատախազ Ջանին Փիրոն իր հերթին հայտնել է, որ քննության գործընթացում հնարավոր է նոր մեղադրանքների առաջադրում։
Միջադեպը գրանցվել է ապրիլի 25-ին Վաշինգտոն Հիլթոն հյուրանոցում՝ Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընթրիքի ժամանակ։ Միջոցառմանը ներկա են եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ամերիկյան վարչակազմի անդամներ։ Կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել Գաղտնի ծառայության մի աշխատակից, իսկ հրաձգություն իրականացնողը բերման է ենթարկվել։
Նմանատիպ հոդվածներ
ԿԲ-ի պարզաբանումը 500 դրամանոցների հետ կապված
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
Կառավարությունը հավանություն է տվել ՆԳՆ նախաձեռնությանը, որով Ոստիկանության ծառայողներին հնարավորություն կտրվի արտոնյալ...
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձերբակալվել են մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, նրա...
Վարորդական իրավունքի քննությունների կարգում նախատեսվում են փոփոխություններ
Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է վարորդակ...