Քաղաքականություն

Աննա Հակոբյանը հայտարարություն է տարածել

Mariam Z.
Աննա Հակոբյանը հայտարարություն է տարածել

«Կարծում եմ՝ տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել…»,- այս խոսքերն այսօր հրապարակայնորեն ուղղվել են ինձ։ Այս մասին գրել է Աննա Հակոբյանը:


Ահա, ուրեմն, եկեք միասի’ն պատկերացնենք, թե ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել։


Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա


ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԴԱԺԱՆ, ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ՆՎԱՍՏԱՑՆՈՂ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՈՒ ՊԱՏԺԻ ԴԵՄ

(10 դեկտեմբերի 1984 թ.)


Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները,

հաշվի առնելով, որ, Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ հռչակված սկզբունքների համաձայն, մարդկության ընտանիքի բոլոր անդամների հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումն ազատության, արդարության և աշխարհում խաղաղության հիմքն է,

ընդունելով, որ այդ իրավունքները բխում են մարդկային անհատականությանը ներհատուկ արժանապատվությունից,

հաշվի առնելով Կանոնադրությամբ, մասնավորապես, 55-րդ հոդվածով պետությունների ստանձնած պարտավորությունը՝ աջակցել մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների համընդհանուր հարգմանն ու պահպանմանը,

հաշվի առնելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 5-րդ հոդվածն ու Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 7-րդ հոդվածը, որոնք երկուսն էլ նախատեսում են, որ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների ու դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի,

հաշվի առնելով նաև 1975 թվականի դեկտեմբերի 9-ին Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի ենթարկվելուց բոլոր անձանց պաշտպանության մասին հռչակագիրը,

կամենալով խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ պայքարը ողջ աշխարհում դարձնել ավելի արդյունավետ,

համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.


Հ ո դ վ ա ծ  1

1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար «խոշտանգում» հասկացությունը նշանակում է ցանկացած գործողություն, որով որևէ անձի դիտավորությամբ պատճառվում է մարմնական կամ մտավոր ուժեղ ցավ կամ տառապանք՝ նրանից կամ երրորդ անձից տեղեկություններ կամ խոստովանություն կորզելու, այն գործողության համար պատժելու, որը կատարել կամ կատարման մեջ կասկածվում է նա կամ երրորդ անձը, կամ նրան կամ երրորդ անձին վախեցնելու կամ հարկադրելու նպատակով, կամ ցանկացած տեսակի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով, երբ նման ցավը կամ տառապանքը պատճառվում է պետական պաշտոնյայի կամ պաշտոնապես հանդես եկող այլ անձի կողմից կամ նրանց դրդմամբ կամ համաձայնությամբ։


Հ ո դ վ ա ծ  2

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն ձեռնարկում է օրենսդրական, վարչական, դատական կամ այլ արդյունավետ միջոցներ՝ իր իրավազորության ներքո ցանկացած գտնվող տարածքում խոշտանգումների դեպքերը կանխելու համար։

2. Ոչ մի բացառիկ հանգամանք, ինչպիսին էլ այն լինի՝ պատերազմական դրություն կամ պատերազմի վտանգ, ներքին քաղաքական անկայունություն կամ ցանկացած այլ արտակարգ իրավիճակ, չի կարող վկայակոչվել որպես խոշտանգումների արդարացում։

3. Վերադաս պետի կամ պետական իշխանության հրամանը չի կարող վկայակոչվել որպես խոշտանգումների արդարացում


Հ ո դ վ ա ծ  4

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն ապահովում է, որ խոշտանգման բոլոր գործողություններն իր քրեական օրենսդրությանը համապատասխան քննության առնվեն որպես հանցագործություններ։ Նույնը վերաբերում է խոշտանգման ենթարկելու փորձին, ինչպես նաև ցանկացած անձի այն գործողություններին, որոնք ներկայանում են որպես մասնակցություն կամ գործակցություն խոշտանգմանը։

2. Յուրաքանչյուր մասնակից պետություն այս հանցագործությունների համար սահմանում է համապատասխան պատիժներ՝ հաշվի առնելով դրանց ծանր բնույթը

Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի հոկտեմբերի 13-ից:

 

ՀՀ քրեական օրենսգիրքը բացարձակապես արգելում է խոշտանգումները՝ հիմնվելով միջազգային նորմերի վրա։ Խոշտանգումը որակվում է որպես պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես եկող անձի կողմից ֆիզիկական կամ հոգեկան ծանր տառապանք պատճառելը։ Դրանց կիրառումը որևէ պարագայում չի արդարացվում։ 


Հիմնական դրույթները.

* Սահմանում. Խոշտանգումը պաշտոնատար անձի կամ նրա համաձայնությամբ այլ անձի կողմից տեղեկություն կորզելու, պատժելու, ահաբեկելու նպատակով ֆիզիկական կամ հոգեկան ծանր տառապանք պատճառելն է։

* Բացարձակ արգելք. Միջազգային իրավունքով և ՀՀ օրենսդրությամբ խոշտանգումների կիրառումը որևէ հանգամանքում (պատերազմ, արտակարգ դրություն) չի թույլատրվում։

* Քրեական պատասխանատվություն. Խոշտանգումը համարվում է ծանր հանցագործություն և ենթարկվում է քրեական հետապնդման։

* Նոր Օրենսգիրք. ՀՀ քրեական նոր օրենսգիրքը (ուժի մեջ է 2022-ից) առավել հստակեցնում է մարդու կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունները, այդ թվում՝ խոշտանգումները։ 

Խոշտանգումների վերաբերյալ մանրամասն դրույթները սահմանված են ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։


Հ.Գ. Կարծում եմ ամեն ինչ շատ հստակ էր, հիմա արդեն գիտենք, «թե ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250