Ամերիկացի զինծառայողների անձնական տվյալները հայտնվել են հաքերների ձեռքում
Իրանական Handala հաքերային խումբը հայտարարել է Պարսից ծոցում գտնվող տասնյակ հազարավոր ամերիկյան ծովային հետևակայինների անձնական տվյալների ձեռքբերման և բացահայտման մասին։
Իրենց հայտարարության մեջ նրանք պնդում են, որ WhatsApp-ի միջոցով հաղորդագրություն են ուղարկել ԱՄՆ ծովային հետևակայիններին՝ զգուշացնելով. «Նրանք, ովքեր կարծում էին, թե իրենց ինքնությունը թաքցված է, նորից մտածեք»։
Խումբը հայտարարել է, որ այժմ իրենք ամբողջությամբ տիրապետում են զինծառայողների ինքնության մասին տեղեկատվությանը, ներառյալ նրանց, ովքեր ծառայում են օպերատիվ բազաներում, մասնակցում են ժամանցային միջոցառումների կամ իրականացնում են արտահաստիքային պարեկային պարտականություններ: Հաքերները ծովային հետևակայիններին խորհուրդ են տվել «անհապաղ կապվել ընտանիքների հետ և հրաժեշտ տալ»։
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ի կործանիչը որսացել է ռուսական ինքնաթիռ
Ֆրանսիական Rafale կործանիչները, համագործակցելով Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Դանիայի և Ռումինիայի օդուժի հետ, որսաց...
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը «պատրաստ են ևս մ...
Մակրոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին և Իրանին
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում տեղեկացրել է, որ նախօրեին բանակցություններ է ունեցել ԱՄՆ նախագա...
ԱՄՆ-ը բանակցությունների համար առաջարկել է 15 կետից բաղկացած տարբերակ. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ եթե Իրանի դեմ հարձակումները դադարեցվեն, ապա երկրի զինված ու...