Նոր շրջադարձ` ԱՄՆ-Իրան բանակցություններում. CNN
Վաշինգտոնն ու Թեհրանը դիտարկում են նախապատերազմյան իրավիճակի վերականգնման հնարավորությունը, այս մասին հայտնում է CNN -ը։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ներկայիս բանակցությունները կենտրոնացած են փուլային գործընթացի վրա։ Հավանական համաձայնագրի առաջնահերթ մասը վերաբերելու է նախապատերազմյան ստատուս քվոյին վերադառնալուն և Հորմուզի նեղուցի անարգել ու առանց տուրքերի վերաբացմանը։
Իրանի միջուկային ծրագրին առնչվող հարցերը նախատեսվում է քննարկել ավելի ուշ։ Չնայած Իսլամաբադում բանակցությունների երկրորդ փուլը չի կայացել, կողմերը ծավալում են ակտիվ դիվանագիտական գործունեություն, իսկ նրանց դիրքորոշումները բավական մոտ են։ Միջնորդները ճնշում են գործադրում երկու երկրների վրա՝ համաձայնության հասնելու նպատակով, և այս առումով առաջիկա օրերը վճռորոշ կլինեն։
Անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանի որոշմամբ երկարաձգել է Թեհրանի հետ զինադադարը մինչև բանակցային գործընթացի ավարտը։ Միևնույն ժամանակ, «Ալ Մայադին» հեռուստաալիքը հայտնել է, որ Իրանը միջնորդների միջոցով Վաշինգտոնին է ներկայացրել երկխոսության եռափուլ բանաձև։ Առաջին փուլը ենթադրում է պատերազմի դադարեցում և Իրանի ու Լիբանանի դեմ ռազմական գործողություններից հրաժարվելու երաշխիքներ։
Երկրորդ փուլում կողմերը պետք է քննարկեն հակամարտությունից հետո Հորմուզի նեղուցի կառավարման կարգը։ Միջուկային ծրագրին վերաբերող երրորդ փուլին անցումը հնարավոր կլինի միայն նախորդ երկու կետերի շուրջ համաձայնության դեպքում։ «Ուոլ Սթրիթ Ջորնալ»-ի փոխանցմամբ՝ ամերիկյան կողմը սկեպտիկորեն է մոտենում նեղուցի բացման և միջուկային թեմայի հետաձգման առաջարկին։ Սպասվում է, որ Վաշինգտոնը մոտ օրերս հանդես կգա պատասխան առաջարկներով։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...
Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ. Արման Բաբաջանյան
«Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ, եկել ենք, որպեսզի ձեր ձայնը վերջապես հնչի խորհրդարանում»,- ֆեյսբուքյան իր էջ...
ԱՄՆ-ն հայտնել Իրանի հետ զինադադարի ավարտի ամսաթիվը. Ynet
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Իրանի հետ զինադադարի ռեժիմը երկարաձգել մինչև ապրիլի 26-ը։ Այս մասին հայտնու...