
Պատերազմում զոհված Մարգարյան Ալենի եղբայրը հաղթել է միջազգային մրցույթում

Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում նահատակված Ալեն Մարգարյանիի կրտսեր եղբայրը՝ Դավիթը, հաղթանակ է տարել օրերս Եգիպտոսում կայացած մտավոր թվաբանության միջազգային մրցույթում՝ ծածանելով հայոց եռագույնը։ Նրա մայրը՝ Նազելի Տերտերյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ և տեսանյութ՝ կից կատարելով գրառում.
«Իմ հպարտությունն իմ զավակներն են Հերոս Ալենիս հերոս եղբայր Դավիթս։ Դավիթիս հաղթանակը բեմում էր՝ գավաթը գլխավերևում հայոց եռագույնը ծածանելով …»։
Ալենի մայրը նաև հավելել է, որ մրցույթում մասնակցել է 19 պետության շուրջ 300 մասնակից: