ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ տեսք կունենան նոր կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտերը
Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման մանրամասները։
«ՀՀ կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման եզրափակիչ փուլ ենք մտնում, ուզում եմ` այսօր ցուցադրենք այն, ինչ ցույց չենք տվել ու ինչի մասին չենք խոսել»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նոր նմուշի կենսաչափական անձնագրեր և կենսաչափական նույնականացման քարետերը 2026 թվականի աշնանից կլինեն հասանելի և կմտնեն շրջանառության մեջ»,- հավելել է վարչապետը` ցուցադրելով նոր նմուշի կենսաչափական անձնագրերի և կենսաչափական նույնականացման քարետերի տեսքը:
«Առաջին փոփոխությունը գույն փոփոխությունն է։ Մենք որոշել ենք, որպեսզի կենսաչափական անձնագիրը կարմիր երանգ ունենա, որը մեր ուսումնասիրությամբ միջազգայնորեն ամենաշատ տարածված երանգներից է: Անձնագրի առաջին էջի վրա՝ ձախ կողմում Հայաստանի ուրվագծային քարտեզը կլինի, իսկ աջ կողմում՝ ՀՀ զինանշանը և որոշակի տեքստային ինֆորմացիա։
ՀՀ նոր կենսաչափական անձնագիրը արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունը»,- ասել է Փաշինյանը:
Ավելին` տեսանյութում: