Զելենսկու Երևան այցի հնարավոր հետևանքները. Վահե Հովհաննիսյան
Օրեր հետո, Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի էությունը որակապես կարող է փոխվել, եթե Հայաստան ժամանի Ուկրաինայի նախագահ Վլ. Զելենսկին։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԲՀԿ ցուցակում ընդգրկված Վահե Հովհաննիսյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Նիկոլ Փաշինյանի ծրագրերում, անշուշտ, սա իր նախընտրական արշավի առանցքային միջոցառումն էր։ Այդպես էր պլանավորված, այդպես էր բանակցված, այդպես է նախատեսված։
Ապրիլի 25-ին Ադրբեջան անսպասելի այցից հետո շատ մեծ է հավանականությունը, որ Զելենսկին կգա նաև Երևան։ Իսկ դա էապես փոխում է երևանյան միջոցառման թե´ խորքային, թե´ PR բովանդակությունը։ Որքան էլ տարօրինակ թվա, տվյալ միջոցառմանը Զելենսկու հնարավոր այցից ամենաշատը անհատապես տուժում է Փաշինյանը։
Զելենսկին Երևանում՝ նշանակում է, որ նա է դառնում հիմնական դերակատարը՝ իր կերպարով, իր պատերազմով, Եվրոպային ավելի հետաքրքիր լինելու իր օբյեկտիվ վիճակով։
Զելենսկին Երևանում՝ նշանակում է մի քանի օր Հայաստանը դարձնել հակառուսականության էպիկենտրոն։
Զելենսկին Երևանում՝ նշանակում է իր հայտարարություններով անթաքույց գրգռվածություն առաջացնել մեզ հարևան առնվազն երեք պետությունների մոտ (Իրան, Վրաստան, նույնիսկ՝ Թուրքիա)։
Եթե, այնուամենայնիվ, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում Զելենսկին ժամանի Երևան և մասնակցի աշխատանքներին, ապա Հայաստանի շուրջ և Հայաստանում մթնոլորտը փոխվելու է։ Ռուսաստանի ռեակցիան չի ուշանալու։ Ռուսաստանն ուղիղ պատերազմի մեջ է Ուկրաինայի հետ, և հակառուսականության դրսևորումների դեպքում (առավել ևս՝ նոր հակառուսականության պլացդարմների ստեղծման կոչերի պարագայում) ձեռնարկելու է որոշակի հակազդեցության քայլեր։ Հայաստանյան ընտրողներն էլ դա զգալու է։
Եվրոպական լիդերները խորապես անտարբեր են Հայաստանի համար հնարավոր հետևանքների հանդեպ, մենք վերջին 5-6 տարիներին դա մեր աչքերով ենք տեսել, Զելենսկին դժվար թե առիթը բաց թողնի՝ PR-վելու Եվրոպական համայնքի առջև, եվրոպական էլիտան էլ սիրով Երևանում հակառուսականության ցուցադրումներ կանի։ Ի՞նչ կստանա այս ամենից Հայաստանը՝ նոր խնդիրներ։ Պարադոքսն այն է, որ նման «расклад»-ի դեպքում, հիմնական դերակատարի փոփոխման պարագայում, չի շահում նաև Փաշինյանը։
Նրանք սիրուն, սուր ճառերից հետո կգնան իրենց երկրները՝ զբաղվելու իրենց ներքին լրջագույն խնդիրներով։ Մենք կստանանք լարվածության մեծ պոտենցիալով նոր իրականություն, հետևաբար՝ նաև ներքին տրամադրությունների որոշակի փոփոխություններ։
Նմանատիպ հոդվածներ
Դանիել Իոաննիսյանը պատասխանել է Աննա Հակոբյանին
«Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող, «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանն արձագանքել է Աննա Հակոբյանին...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
ՏԵՍԱՆՅՈւԹ. Մի քանի օրից կասեմ. Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյանը խոստացել է մի քանի օրից պատասխանել ընտրություններում հաղթելու հնարավորությունների վերաբերյալ հա...
ՏԵՍԱՆՅՈւԹ. Հունգարացի նախարարի թեկնածուի ցնցող պարը հաղթանակից հետո
Հունգարիայում ընդդիմադիր «Տիսա» (Tisza) կուսակցության ներկայացուցիչ, առողջապահության նախարարի հավանական թեկնածու Ժոլտ Հե...