Որքա՞ն են Հայաստանում 2021թ․-ին ծախսել COVID-ի բուժման վրա․ նախարարը մեկնաբանել է

2021 թվականին Հայաստանի բյուջեից կորոնավիրուսի դեմ պայքարի համար ծախսվել է 27,7 միլիարդ դրամ։ Այդ մասին ասվում է 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունում, որի շուրջ քննարկումները տեղի են ունենում Հայաստանի խորհրդարանում։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով` սա մոտ 5 տոկոսով ավելի է, քան 2020 թվականին ծախսածը։

 

«Հիվանդության տարածման պիկ շրջանում մենք օրական մինչև 20 հազար պատվաստում ենք անցկացրել»,- ասաց նա:

Բացի պատվաստանյութերի այն խմբաքանակներից, որոնք առողջապահության նախարարությունն անվճար ստացել է այլ երկրներից, պատվաստանյութերի գնման համար հատկացվել է 7,4 մլրդ դրամ։ Մնացած միջոցները ծախսվել են անձնակազմի պատրաստման, ինչպես նաև ինֆեկցիոն հիվանդանոցներին աջակցելու համար։

Բացի այդ, 2021 թվականին, երբ կորոնավիրուսի տեմպերը սկսեցին նվազել, աճեց սեզոնային գրիպով հիվանդացության ցուցանիշը: Եթե նախորդ տարիներին գրիպի ալիքը սկսվում էր սեպտեմբերին, ապա 2021-ին սկսվել է մեկ ամիս շուտ՝ օգոստոսին:

Քաղաքականություն