Քաշաթաղի բնակիչը մոլորվել և հայտնվել էր ադրբեջանական հատվածում
Հունիսի 1-ին ոստիկանության հերթապահ մասում հաղորդում էր ստացվել Բերձոր քաղաքի 69-ամյա բնակիչ Ա.Ա.-ի անհայտ կորելու մասին: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի և ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի ծառայողների համատեղ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վերջինս մոլորվել և հայտնվել է ադրբեջանական կողմում:
Խաղաղապահների միջնորդությամբ տարված բանակցությունների արդյունքում, հունիսի 9-ին ժամը 12:00-ի սահմաններում, Ա.Ա.-ն փոխանցվել է ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողներին:
Հանգամանքները պարզվում են:
Նմանատիպ հոդվածներ
Սերգեյ Լավրովն այսօր կժամանի Հայաստան
Հունիսի 8֊9-ը աշխատանքային այցով Երևան կժամանի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հունիսի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և...
Հայտնի է, թե երբ տեղի կունենա ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի նիստը
Վաղը՝ հունիսի 3–ին, Մոսկվայում տեղի կունենա տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանք...
Երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայողի կյանքը չի հաջողվել փրկել
Չնայած բժիշկների կողմից գործադրված բոլոր ջանքերին, մայիսի 28-ին հրազենային վիրավորում ստացած շարքային Դավիթ Վահանի Վարդա...
ԼՂ-ում խաղաղապահ առաքելությունն արձագանքել է ադրբեջանցու և խաղաղապահի մասնակցությամբ տեսանյութին
Նախօրեին՝ հունիսի 8-ին տելեգրամյան մի շարք ալիքներում տեսանյութ է հրապարակվել, որտեղ ռուս խաղաղապահը ադրբեջանցի զինվորի...