Լեհաստանը մոտ 630 մլն դոլարի զենք կմատակարարի Ուկրաինային

Լեհաստանը մտադիր է կնքել վերջին 30 տարվա ընթացքում ամենամեծ ռազմական պայմանագիրը։ Դա կլինի Ուկրաինային զենք մատակարարելու պայմանագիր, երեքշաբթի հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։ 
 

«Այժմ մենք ստորագրում ենք զենքի արտահանման ամենախոշոր պայմանագրերից մեկը, եթե ոչ ամենամեծը վերջին 30 տարվա ընթացքում։ Զենքի վաճառք ուկրաինացիների համար՝ Ուկրաինային»,- մեջբերում է РИА Новости-ն Մորավեցկու ելույթը «Ստալովա Վոլա» ռազմարդյունաբերական համալիր ձեռնարկություն կատարած այցի ժամանակ։
 

Լեհաստանի վարչապետը չի հստակեցրել, թե ինչ զինատեսակների մասին է խոսքը, սակայն վստահեցրել է, որ դա կլինի «շատ լավ փորձարկված ու ստուգված» զենք։

Քաղաքականություն