ԳՇ պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը. Սուրեն Պապիկյան
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ կնշանակվի միայն ՊՆ–ում կառուցվածքային փոփոխություններ անելուց հետո։ Այս մասին այսօր Հանրայինի եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Մենք ունենալու ենք նոր մոդել, որով ԳՇ պետը լինելու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը»,– ասել է Պապիկյանը, ներկայացնելով բանակի կառավարման նոր մոդելը, որն առաջիկայում կյանքի է կոչվելու օրենսդրական փոփոխություններով։
«ԶՈւ–ն զբաղվելու է միայն երկրի պաշտպանությամբ, մարտական պատրաստությամբ, այսինքն` այն գործով, ինչով պիտի զբաղվեն։ Գնում, սպասարկում, ապահովում` այդ ամենով պիտի զբաղվեն ՊՆ այլ վարչություններ»,– ասաց Պապիկյանը։
Նախարարը հայտնեց, որ նոր օրենսդրական փաթեթը երկար ժամանակ շրջանառվել է կառավարությունում ու առաջիկայում կներկայացվի ԱԺ։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը. «ՀԺ»
ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի փոքր տղային՝ Հայկ Սարգսյանին: Այս մասին գրում...
Բայդենն ու իր կինը շտապ տարհանվել են
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը կարճ ժամանակով տարհանվել են Դելավերի իրենց ծովափնյա տնից այն բանից հետ...
Հուլիս ամսվա մեջ Բերձոր քաղաքը պետք է հանձնվի. Նաիրի Հոխիկյան. 24news. am
Նիկոլ Փաշինյանի բանավոր պայմանավորվածության համաձայն՝ հուլիս ամսվա մեջ Բերձոր քաղաքը պետք է հանձնվի Ադրբեջանին: Այս մասի...
Ջո Բայդենը արտակարգ դրություն է հայտարարել ԱՄՆ-ում էլեկտրական հզորության դեֆիցիտի սպառնալիքի պատճառով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արտակարգ դրություն է հայտարարել երկրում էլեկտրաէներգիա արտադրող հզորությունների հնարավոր սակավութ...