6 ամսական երեխաս գրկիս էր, կարմիրբերետավորը հարձակվեց ինձ վրա. ակցիայի մասնակից

Ես պայքարում եմ հանուն Արցախի ու Հայաստանի, որ հայոց նեռը հեռանա: Այս մասին այսօր «Դիմադրության» շարժման երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ցուցարար կանանցից մեկը, ով եկել էր իր մանկահասակ երեխայի հետ:

Նա պատմեց, որ հունիսի 3-ին եւս մասնակցել է ընդդիմության ակցիային. «Երբ այդ լուսաձայնային նռնակները պայթեցին, երեխաս շատ վախեցավ, փոքր նույնպես, որ 6 ամսական է: Ինքն իմ գրկին էր: Երբ առաջին նռնակը պայթեց, ես ասացի՝ ոստիկանը թուրք է, մի հատ կարմիր բերետավոր հարձակվեց ինձ վրա՝ հոշոտելու համար: Մյուս ընկերները չթողեցին»: