18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայի կենտրոնում գնդակահարված հայ գործարարի ենթադրյալ սպանողը հայ է
Մոսկվայի կենտրոնում սպանված Հովհաննես Քամարյանը ՌԴ քաղաքացի էր, ուստի նրա արտահանձնումն այլ պետություն բացառվում էր, ուրբաթ РИА новости-ին պարզաբանել է իրավապահ մարմինների աղբյուրը։
«Քամարյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի էր, որի դեպքում նրա արտահանձնումը բացառվում էր»,- ասել է աղբյուրը։
Տղամարդուն գնդակահարել են նախորդ գիշեր Մոսկվայի կենտրոնում։ ՌԴ Քնչական կոմիտեի տվյալներով՝ գործարարը սպանվել է Կոմսոմոլսկի պողոտայում գտնվող բնակելի շենքի բակում:
Իրավապահ մարմինների աղբյուրը լրատվականին պարզաբանել է, որ Քամարյանը հետախուզվում էր ՀՀ ոստիկանության կողմից։
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտարարել է սպանության համար կասկածվողի ձերբակալության մասին։ Իրավապահ մարմիններում ՌԻԱ «Նովոստի»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ նա Հայաստանի 24-ամյա քաղաքացի է։
Նրան կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում կամ ցմահ ազատազրկում, եթե սպանությունը ճանաչվի պատվիրված:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է ուղևորը դանակահարել վարորդին. ՔԿ-ն հրապարակել է տեսակադրերը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչ...
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ ՊՆ Կամազը գլխիվայր շրջվել է. 11 զինվորական տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` Մոսկվայի բիզնես կենտրոններից մեկում. շենքում մարդիկ կան
Մոսկվայում հրդեհվել է Grand Setun Plaza բիզնես կենտրոնը։ Ինչպես հայտնում են լրատվականները` շենքում մարդիկ կան:&nbs...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այրվող բիզնեսկենտրոնի աշխատակիցներից մեկն արգելափակվել է սենյակում, կապի դուրս չի գալիս
Մոսկվայում այրվող բիզնեսկենտրոնում աշխատակիցներից մեկը մնում է փակված A601 գրասենյակի 6-րդ հարկում։ 32-ամյա Օլեգ Ավդոնին...