ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այրվող բիզնեսկենտրոնի աշխատակիցներից մեկն արգելափակվել է սենյակում, կապի դուրս չի գալիս
Մոսկվայում այրվող բիզնեսկենտրոնում աշխատակիցներից մեկը մնում է փակված A601 գրասենյակի 6-րդ հարկում։ 32-ամյա Օլեգ Ավդոնինը, ով պատկերված է լուսանկարում, կապի դուրս չի գալիս: Այս մասին գրում է Mash-ը:
ԹԱՐՄԱՑՈՒՄ. Օլեգը փրկվել է, նա ապահով վայրում է:
Նախկին գործընկերները պնդում են, որ տղամարդուն վերջին անգամ տեսել են հակագազով։ Նա սպասում էր փրկարարներին:
Արտակարգ իրավիճակների նախարարության ուղղաթիռը օդ է բարձրացվել։
Ավելի քան 120 մարդ դուրս է բերվել բիզնես կենտրոնի այրվող շենքից։ Մարդկանց որոնողական աշխատանքները շարունակվում են, հրդեհաշիջման շտաբն աշխատում է։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԻՆ-ը։
Grand Setun Plaza-ում բռնկված հրդեհի պատճառը կարճ միացումն է եղել՝ ճակատի վրա լուսավորության ոչ պատշաճ տեղադրման պատճառով։
Նախկինում էլեկտրական լարերը կարճվել էին շենքի մուտքի պատյանների տակ։