ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ ՊՆ Կամազը գլխիվայր շրջվել է. 11 զինվորական տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127 կմ հատվածոմ ՀՀ պաշտպնության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով Կամազ մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է:
Ինչպես հայտնում է Շամշյանը, վթարի հետևանքով 11 հոգի, որոնք զինվորներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս պահին տեղում աշխատում են ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Վայոց Ձորի մարզի ռազմական ոստիկանության ծառայողները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվելու է վարորդի և վիրավորների ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
Toyota-ն ընկել է ձորը․ վարորդը տեղում մահացել է
Հունիսի 7-ին, ժամը 15։24-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտ...
Քիչ առաջ Արփա գետում տղամարդու դի է հայտնաբերվել. ArmLur
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ հունիսի 6-ին ժ․16․35-ին Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր գյուղի հատվածով անցնող Արփա գ...
17-ամյա աղջկան հայտնաբերել են կախված վիճակում. ՔԿ-ն դեպքի մասին
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 17-ամյա աղջկա մահվան բոլոր հանգ...
Ցեմենտի հումքով բարձված КамАЗ-ով բախվել է գազատար խողովակներին ու կողաշրջվել
Այսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի կազմում: Ժամը 10:25-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 33-ամյ...