Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները
Այսօր՝ մայիսի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Հրայր Դավթյանը իր վարած BMW 750 մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայում՝ «Տաշիր» առևտրի կենտրոնի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կանգառի համար նախատեսված ցուցանակին, տապալել այն, ապա բախվել բազալտե եզրաքարերին իսկ հետո՝ ծառին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Հ. Դավթյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, մահացել է։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Երևանում՝ Խանջյան փողոցում գործող հայտնի «Սոլո» բարի տնօրենն էր։
[619dc343b63d8a59aa51994ac296027d.jpg]
[b29acf72191aa3f46ccac28183019b9b.jpg]
[5edc1dd3c6edf8bc455fdf55e3975fd0.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Մարտունիում հարսը սկեսրայրի ննջասենյակից գողացել է 10 միլիոն դրամ, ոսկյա զարդեր և տվել մորը
Մայիսի 12-ին ոստիկանության Մարտունու բաժնում Վաղաշեն գյուղի մի բնակիչ հաղորդում է տվել, որ 2021 թ. հոկտեմբերի 2-ից այս տ...
Հանձնուքում եղած կոնֆետներում հայտնաբերվել է թմրանյութ
Սույն թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 16:35-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քր...
Ինքնասպանություն գործելու նպատակով թունաքիմիկատ խմած որդուն հիվանդանոց տեղափոխելիս վթարի են ենթարկվել
Այսօր՝ մայիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 50-...
Առևանգել է տղամարդուն, ձեռքերն ու ոտքերը կապել, պտուտակահանով վնասել. ՔԿ-ի բացահայտումը
Հայաստանում օրեր առաջ արձանագրվել է մարդուն առևանգելու, ազատությունից զրկելու ու շահագործելու դեպք. հաղորդում է Քննչական...