Հանձնուքում եղած կոնֆետներում հայտնաբերվել է թմրանյութ
Սույն թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 16:35-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձի անվամբ քաղաքացուհի Է. Մ.-ի կողմից բերված հանձնուքը: Հայտնում է ՔԿԾ-ն։
Արդյունքում նկատել են, որ հանձնուքում եղած թվով 5 կոնֆետների գործարանային փաթեթավորումը խախտված է, իսկ դրանցից երկուսի մեջ ակնհայտ երևում են կասկածելի զանգվածներ:
Շարունակելով ստացված օպերատիվ տվյալների իրացումը՝ նույն օրը ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի և ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնի ծառայողների կողմից զննության է ենթարկվել քաղաքացուհի Է. Մ.-ին հիմնարկ տեղափոխած ավտոմեքենան, որի արդյունքում հայտնաբերվել են պլաստմասե գլանակներ, կանաչավուն զանգվածով կաթոցիչ՝ պատերին առկա սևացած հետքերով, ինչպես նաև՝ առանց հետնամասերի երկու էլեկտրական ապակյա լամպ՝ պատերին մուգ դարչնագույն հետքերով: Ըստ մայիսի 14-ին ստացված դատանյութագիտական փորձաքննության եզրակացության՝ պլաստմասե գլանակներից մեկի և լամպերի վրա առկա են եղել թմրանյութի հետքեր:
Փորձաքննության արդյունքում պարզվել է նաև, որ հանձնուքի կոնֆետներից երկուսում առկա են եղել խոշոր չափի՝ 0,189 քաշով, թմրանյութ:
Փաստի առթիվ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում հարուցվել է քրեական գործ:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները
Այսօր՝ մայիսի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Հրայր...
Ինքնասպանություն գործելու նպատակով թունաքիմիկատ խմած որդուն հիվանդանոց տեղափոխելիս վթարի են ենթարկվել
Այսօր՝ մայիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 50-...
Առևանգել է տղամարդուն, ձեռքերն ու ոտքերը կապել, պտուտակահանով վնասել. ՔԿ-ի բացահայտումը
Հայաստանում օրեր առաջ արձանագրվել է մարդուն առևանգելու, ազատությունից զրկելու ու շահագործելու դեպք. հաղորդում է Քննչական...
Վարորդն ընկել է սեփական մեքենայի տակ և մահացել
Մայիսի 16-ին՝ ժամը 13.40-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի տներից մեկի մ...