«Մենք հակված ենք երաշխավորել, որ Իրանը երբեք միջուկային զենք չի արտադրի». G7
Մեծ Յոթնյակի երկրները համաձայնել են համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի Իրանում միջուկային զենք չհայտնվի։ Այս մասին հայտնի է դարձել այսօր արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո։
«Մենք հակված ենք երաշխավորել, որ Իրանը երբեք միջուկային զենք չի արտադրի։ Մենք հայտնում ենք մեր աջակցությունը համատեղ համապարփակ գործողությունների պլանի վերականգնմանը։ Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու լավագույն տարբերակը մնում է դիվանագիտական ճանապարհը»,- ասվում է G7-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքում արված հայտարարության մեջ։
Նշենք՝ G7-ի կազմում են Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ։
Նմանատիպ հոդվածներ
Ովքե՞ր են լինելու հաջորդ կառավարությունում. Իշխան Սաղաթելյանի պարզաբանումը
«Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հրավիրած մամուլի ասուլիսում պարզաբա...
«Հետևանքները կզգան բոլորը՝ առանց բացառության». Լավրովը՝ Արևմուտքի մասին
Արևմուտքը Ռուսաստանին հիբրիդային պատերազմ է հայտարարել, որի հետևանքները կզգան բոլորը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտ...
«Ուկրաինայի հետ բանակցությունները փաստացի դադարեցվել են». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյին ասել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները փաստացի...
«Մենք հստակ դիրքորոշում ունենք». Չավուշօղլուն՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին
Թուրքիան դեմ չէ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնմանը, սակայն դեմ է արտահայտվում ահաբեկիչներին աջակցող երկրներին։ Ինչպես...