«Մենք հստակ դիրքորոշում ունենք». Չավուշօղլուն՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին
Թուրքիան դեմ չէ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնմանը, սակայն դեմ է արտահայտվում ահաբեկիչներին աջակցող երկրներին։
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։
«Մենք առևտուր չենք անում, սա քաղաքական առևտրի տարր չէ։ Մենք հստակ դիրքորոշում ունենք, այն է, որ Ֆինլանդիան ու Շվեդիան պետք է ամբողջությամբ դադարեցնեն համագործակցությունն ահաբեկչական կազմակերպությունների հետ և չեղարկեն դեպի Թուրքիա պաշտպանական արդյունաբերության համար անհրաժեշտ ապրանքների մատակարարման արգելքը։ Թուրքիան դեմ չէ ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, մենք դեմ ենք ահաբեկիչներին աջակցող պետություններին»,-ասել է նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
«Հետևանքները կզգան բոլորը՝ առանց բացառության». Լավրովը՝ Արևմուտքի մասին
Արևմուտքը Ռուսաստանին հիբրիդային պատերազմ է հայտարարել, որի հետևանքները կզգան բոլորը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտ...
«Հաղթանակի բաղադրատոմսը պարզ է». Պոդոլյակ
Ուկրաինան կարող է վերջ դնել պատերազմին այս տարի։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վարչության ղեկավարի խորհրդական Մի...
«Պատերազմը քաղաքականության շարունակությունն է ռազմական ճանապարհով». Տիրան Խաչատրյան
Շատ հաճախ ասում են՝ պատերազմը զինված ուժերի խնդիրն է, բայց պատերազմը քաղաքականության շարունակությունն է ռազմական ճանապար...
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ՀԱՊԿ-ի 30-ամյակի առթիվ
Ռուսաստանը ՀԱՊԿ անդամ երկրների հետ փոխգործակցության սերտացումն ու զարգացումը համարում է արտաքին քաղաքականության առաջնահե...