«Ուկրաինայի հետ բանակցությունները փաստացի դադարեցվել են». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյին ասել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները փաստացի դադարեցվել են։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության` զրույցի ընթացքում Պուտինը խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցային գործընթացի մասին։
«Կիևը շահագրգռվածություն չի ցուցաբերում լուրջ և կառուցողական երկխոսության հարցում»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինն ու Նիինիստյոն մտքեր են փոխանակել Ֆինլանդիայի ղեկավարության հայտարարած՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու մտադրության շուրջ:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից հրաժարվելը սխալ կլինի, քանի որ Ֆինլանդիայի անվտանգությանը ոչինչ չի սպառնում։
Երկրի արտաքին քաղաքական ուղու այդպիսի փոփոխությունը կարող է բացասաբար անդրադառնալ ռուս-ֆիննական հարաբերությունների վրա, որոնք տարիներ շարունակ կառուցվել են բարիդրացիության և գործընկերային համագործակցության ոգով, փոխշահավետ բնույթ են կրել։
Նմանատիպ հոդվածներ
Ովքե՞ր են լինելու հաջորդ կառավարությունում. Իշխան Սաղաթելյանի պարզաբանումը
«Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հրավիրած մամուլի ասուլիսում պարզաբա...
«Հետևանքները կզգան բոլորը՝ առանց բացառության». Լավրովը՝ Արևմուտքի մասին
Արևմուտքը Ռուսաստանին հիբրիդային պատերազմ է հայտարարել, որի հետևանքները կզգան բոլորը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտ...
«Հաղթանակի բաղադրատոմսը պարզ է». Պոդոլյակ
Ուկրաինան կարող է վերջ դնել պատերազմին այս տարի։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վարչության ղեկավարի խորհրդական Մի...
G7-ի երկրները հայտարարություն են տարածել Ուկրաինայի սահմանների վերաբերյալ
Մեծ յոթնյակի (G7) երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ճապոնիան հայտարարել են,...