Բումերանգի էֆեկտը ոչ ոք չի չեղարկել. «Մամիկոն Ասլանյան՞ դաշինքի հայտարարությունը
Վանաձորի ավագանու անդամ Մամիկոն Ասլանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է իր գլխավորած դաշինքը չի մասնակցելու ավագանու նիստերին։ Հայտարարությունում ասվում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ, խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ, Սահմանադրության, օրենքների, բարոյականության նկատմամբ իշխանությունների սանձազերծած լկտի ասպատակությունները, որոնք զուգորդված են աննկարագրելի ու փնթի ցինիզմով և մեր բնակչության նկատմամբ բացառիկ անհարգալից վերաբերմունքով, գալիս են ևս մեկ անգամ ապացուցելու այն, որ այդ գործընթացի բարձր իշխանական պատասխանատուները պատրաստ են մեր համայնքը դարձնել ավերակ, մեր բնակիչներին դարձնել ստրկամիտ ու ձայնազուրկ։
Ամենասանձարձակ օրինախախտումներով հիմա էլ ՏԻՄ-ի տրամաբանությունը խեղաթյուրելով՝ քաղաքապետի ժ/պ-ի հատուկ հանձնարարություններով պաշտոն են ներմուծել (Աժ-ում Վանաձորի մասով հատուկ հանձնաժողով կա, որն օրումեջ կարկատաններով նոր «օրենքներ» է մուտացնում)։ Ես` այս պահին որպես ավագանու անդամ, որպես մի ուժի ղեկավար, որ ՏԻՄ ընտրություններում հավաքել է առավելագույն քվեներ, հայտարարում եմ, որ իմ գլխավորած դաշինքը մինչև օրինական պրոցեսների, սահմանադրականության վերականգնումը չի մասնակցելու որևէ ապօրինության ու չի նպաստելու օրենքի բռնաբարության գործընթացներին։
Ուշ, թե շուտ այս «շապիտո֊ կրկես»-ի բոլոր դերակատարները պատասխան են տալու իրենց օրինապիղծ արարքների համար։ Ես երբեք մեզ տրված քվեն գետնին ընկած չեմ թողնելու, տեր եմ կանգնելու յուրաքանչյուր քվեին և ցանկացած միջոցով պայքարելու եմ մեր իրավունքների համար։
Թույլատրելիության սահմանները անցնողները պիտի հասկանան, որ բումերանգի էֆեկտը ոչ ոք չի չեղարկել (դա ՏԻՄ օրենք չէ, որ ցեխոտ կրունկներով վրայով քայլեն. Աժ-֊ն այդտեղ անզոր է)։ Ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի։ Վանաձո՛ր ջան, պի՛նդ մնա, չընկճվես»։
Նմանատիպ հոդվածներ
Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանին ներկայացված խաղաղության պայմանագրի վեց կետերը
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաալիքի եթերում հայտարարել է լիազորված է և կհարապարա...
Առաջիկայում սպասվում է Հայաստան - Ադրբեջան սահմանին սահմանային հանձնաժողովների հանդիպումը. Շառլ Միշել
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադ...
Չորս երկիր հետ է կանչել Կոսովոյի անկախությունը ճանաչելու որոշումը. Սերբիայի ԱԳՆ
Չորս երկիր հետ է կանչել Կոսովոյի անկախությունը ճանաչելու որոշումը, հայտնում է Սերբիայի ԱԳՆ-ն: Ինչպես գրում է Интерфакс-ը...
Հայտնի է, թե ինչ են քննարկել Լավրովը, Միրզոյանը և Բայրամովը
Մայիսի 12-ին Դուշանբեում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Քննարկվել է 2020 թ...