Առաջիկայում սպասվում է Հայաստան - Ադրբեջան սահմանին սահմանային հանձնաժողովների հանդիպումը. Շառլ Միշել
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Քննարկման առարկա են դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նմանատիպ հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:
Ինչպես եռակողմ հանդիպումից հետո հայտնել է ԵԽ նախագահ Շառլ Միշելը, կողմերը համաձայնություն են ձեռք բերել շարունակել խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունները։ Այս գործընթացնը առաջիկա շաբաթներին կվարեն երկու երկրի արտգործնախարարների ղեկավարած աշխատանքային խմբերը։ Այս կոնտեքստում Միշելն ընդգծել է, որ կարևոր է՝ գործընթացի ընթացքում քննարկվեն Արցախի բնակչության անվտանգությունն ու իրավունքները։
Ըստ Շառլ Միշելի՝ առաջիկա օրերին Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին սպասվում է սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ հանդիպումը։
Նմանատիպ հոդվածներ
Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանին ներկայացված խաղաղության պայմանագրի վեց կետերը
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաալիքի եթերում հայտարարել է լիազորված է և կհարապարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկնարկել է Փաշինյան - Ալիև - Միշել եռակողմ հանդիպումը
Այսօր Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական Խորհրդի նախագահ Խառ...
Ալիևը Էրդողանի հետ զրույցում կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Բրյուս...
Էրդողանը հայտնել է, որ Հունաստանի վարչապետն իր համար այլևս «չկա»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը իր համար այլևս «չկա» ԱՄՆ...