Լիտվան հետ կկանչի ՌԴ-ում իր դեսպանին
Լիտվան հունիսի 1-ից հետ է կանչում ՌԴ-ից իր դեսպանին և փակում Սանկտ Պետերբուրգում իր հյուպատոսությունը։Այս մասին հայտնել է РИА Новости-ն՝ հղում անելով Լիտվայի կառավարության ընդունած բանաձևին:
Ըստ փաստաթղթի՝ դեսպան Էյտվիդաս Բայարունասը հունիսի 1-ից դադարում է կատարել իր պարտականությունները։
Բացի դա, Լիտվան մտադիր է հունիսի 7-ից լուծարել Սանկտ Պետերբուրգում երկրի գլխավոր հյուպատոսությունը, որը Ռուսաստանի Դաշնությունը փակել էր Վիլնյուսում ՌԴ դեսպանատան ղեկավար Ալեքսեյ Իսակովին և Կլայպեդայում ՌԴ գլխավոր հյուպատոսության աշխատակիցներին արտաքսելու Լիտվայի որոշումից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանին ներկայացված խաղաղության պայմանագրի վեց կետերը
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաալիքի եթերում հայտարարել է լիազորված է և կհարապարա...
Առաջիկայում սպասվում է Հայաստան - Ադրբեջան սահմանին սահմանային հանձնաժողովների հանդիպումը. Շառլ Միշել
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադ...
Հայտնի է, թե ինչ են քննարկել Լավրովը, Միրզոյանը և Բայրամովը
Մայիսի 12-ին Դուշանբեում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Քննարկվել է 2020 թ...
ԱՄՆ Պետդեպի հաղորդագրությունը՝ Բլինքեն - Ալիև հեռախոսազրույցի մասին
ԱՄՆՊետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետք...