ԱՄՆ Պետդեպի հաղորդագրությունը՝ Բլինքեն - Ալիև հեռախոսազրույցի մասին
ԱՄՆՊետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։
«Պետքարտուղարը և նախագահ Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ճանապարհին վերջին դրական դինամիկան և ապագա հստակ քայլերը, ներառյալ՝ սահմանների սահմանազատման և սահմանագծման, տրանսպորտային և հաղորդակցական կապերի բացման, ինչպես նաև մնացած հայ պահվող անձանց ազատ արձակման հարցերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Բլինքենը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները երկկողմ հիմքով և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, պատրաստ է օգնել երկու երկրներին` հասնելու երկարաժամկետ համապարփակ խաղաղության:
«Պետքարտուղարը նաև ընդգծել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի ամրապնդման կարևորությունը և ընդգծել այն կարևոր դերակատարումը, որն Ադրբեջանը շարունակում է ունենալ եվրոպական էներգետիկ անվտանգության մեջ»,-նշել է Փրայսը։
Նմանատիպ հոդվածներ
Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանին ներկայացված խաղաղության պայմանագրի վեց կետերը
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաալիքի եթերում հայտարարել է լիազորված է և կհարապարա...
Ինչո՞ւ սահմանափակվել 20-րդ դարով. կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարի բաբելոնյան քարտեզներից. Միրզոյանը՝ Ալիևին
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությայնը, որ Հայաստանի հետ սահմանների ճշ...
Ուշագրավ մանրամասներ՝ Փաշինյանի` Մոսկվա կատարած վերջին այցի մասին․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Ռուսական ամենաբարձր շրջանակների հետ շփվող անձից մենք ուշագրավ մանրամասներ ենք իմացել Նիկոլ Փաշ...
Առաջիկայում սպասվում է Հայաստան - Ադրբեջան սահմանին սահմանային հանձնաժողովների հանդիպումը. Շառլ Միշել
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադ...