Գողացած հարսանեկան զգեստը վաճառելու պահին ոստիկանները բռնել են գողերին
Ապրիլի 7-ից 9-ը Արմավիրի մարզի Արաքս գյուղի մի տնից գողություն էին արել։ Բացել էին տան պատուհանը, մտել ներս ու գողացել հեռուստացույց, կահույք և… հարսանեկան զգեստ։ Այս մասին այլ մանրամասներ է հաղորդում ՀՀ ոստիկանությունը։
«Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին մի շարք օպերատիվ միջոցառումներ՝ բնակարանային գողությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ։ Օրեր անց ոստիկանները պարզեցին, որ գողությունն արել են Սարդարապատ համայնքի երկու բնակիչ։
Ապրիլի 29-ին Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում, գողացած հարսանեկան զգեստը վաճառելու պահին, նրանք բռնվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Արմավիրի բաժին։ Սարդարապատ գյուղի 25 և 28 տարեկան բնակիչները ներկայացվել են քննչական մարմնին։
Դեպքի հանգամանքները պարզվում են»,-ասված է հաղորդագրություն մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ. Կրակոցներ՝ Երևանում. կան վիրավորներ
Այսօր` մայիսի 13-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բ...
Ողբերգական դեպք` Արմավիրում. տղամարդը ջրահեղձ է եղել` հորթին ջրատարից դուրս բերելու ժամանակ
Այսօր՝ մայիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:35–ի սահմաններում ոստիկանության Վաղար...
Գետը շուրջ 10 կմ տարել է հաղորդավարուհուն. դեպքի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել
Գետի հոսանքը շուրջ 10 կմ տարել է երեկ Դեբեդն ընկած հաղորդավարուհուն, որի կյանքը փրկել ինչպես հայտնել էինք, չէր հա...
15-ամյա աղջիկը Երևանում վրաերթի է ենթարկվել
Այսօր՝ մայիսի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Դավիթ Ս.-ն ի...