Պուտինը ուղերձներ է հղել հետխորհրդային երկրների ղեկավարներին
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի կապակցությամբ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարներին եւ քաղաքացիներին, ինչպես նաեւ Վրաստանի եւ Ուկրաինայի ժողովուրդներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը, շնորհավորանքներում Ռուսաստանի նախագահը հատուկ նշել է, որ այդ օրը մենք երախտիքի և հարգանքի տուրք ենք մատուցում զինվորներին և թիկունքի աշխատավորներին, որոնք անհամար զոհողությունների և զրկանքների գնով ջախջախել են նացիզմը:
«Այսօր ընդհանուր պարտքն է թույլ չտալ նացիզմի վերածնունդը, որն այդքան տառապանք բերեց տարբեր երկրների մարդկանց։ Անհրաժեշտ է պահպանել և սերունդներին փոխանցել պատերազմի տարիների իրադարձությունների մասին ճշմարտությունը, ընդհանուր հոգևոր արժեքներն ու եղբայրական բարեկամության ավանդույթները»,– ասվում է ուղերձներում։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու գոր...
Կայացել է Ռուբինյան-Քըլըչի 3-րդ հանդիպումը․ մանրամասներ
Վիեննայում այսօր՝ մայիսի 3-ին, հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ն...
Զասը՝ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ-ը քննադատելու մասին
ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի բարելավման հարցով շատ առաջարկներ են եղել են։ Առաջարկ է հնչեցրել նաև հայկական կողմ...
Վարչապետը Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի. Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Ինչ...