Կայացել է Ռուբինյան-Քըլըչի 3-րդ հանդիպումը․ մանրամասներ
Վիեննայում այսօր՝ մայիսի 3-ին, հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը:
ԱԳՆ-ից հայտնում են, որ հայ և թուրք բանագնացները վերահաստատել են այս գործընթացի միջոցով երկու երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը:
«Այս առնչությամբ նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ` շոշափելի առաջընթացի հասնելու համար։ Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների», - ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այսօրվա հանդիպումն արդեն երրորդն է հայ-թուրքական հարաբերությունների հարցով հատուկ բանագնացների նշանակումից ի վեր: Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը առաջին անգամ հանդիպել էին հունվարին Մոսկվայում, այնուհետև՝ փետրվարին Վիեննայում: Երկու հանդիպումների արդյունքում բանագնացները պայմանավորվել էին շարունակել գործընթացը՝ առանց նախապայմանների:
Ու չնայած թուրքական կողմը պնդում է, թե եկել է բանակցությունները Երևան ու Անկարա տեղափոխելու ժամանակը, այս հանդիպումը ևս, հայկական կողմի առաջարկով երրորդ երկրում կայացավ:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու գոր...
Ես այնտեղ չեմ գնում այլևս․ Կարին Տոնոյանը՝ ցույցերին մասնակցելու մասին
«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյան, քիչ առաջ Hraparak-ի հետ զրույցում նշել է, որ ինքն այլևս չի պատրաստվում գնալ Ազատո...
Ում են պատկանում բետոնախառնիչները, որոնցով փորձում էին կաթվածահար անել քաղաքի երթևեկությունը․ bagramyan26
Ըստ @bagramyan26-ի՝ բետոնախառնիչները, որոնցով փորձել են կաթվածահար անել քաղաքի երթեւեկությունը, պատկանում է ՀՀԿ-ական, սպ...
Հայկական կողմը կտրանականապես մերժել է Թուրքիայի հետ սահմանների վերաճշգրտման հարցը․ Աղաջանյան․ ՍիվիլՆեթ
Թուրքիայից կարճաժամկետ հեռանկարում քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն չենք տեսնում․ ՍիվիլՆեթի տաղավարում այսպիսի հայտ...