ԻՊ-ի գրոհայինները հրթիռակոծել են Տաջիկստանի ԶՈՒ դիրքերը. ԶԼՄ-ներ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները 7 ռեակտիվ արկ են արձակել Տաջիկստանի զինված ուժերի տեղակայման ուղղությամբ: Տաջիկստանի սահմանային ծառայությունից հաստատել են հարձակման մասին տեղեկությունը, փոխանցում է «Սպուտնիկ Տաջիկստանը»: Նշվում է, որ արկերի արձակման համակարգը տեղակայված է եղել մեքենայի վրա:
«Զինծառայողները տեսել են մեքենան, որում ահաբեկիչներ են եղել: Ավտոմեքենան այրվել է, երեք չարագործ վիրավորում են ստացել, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր»,- հայտնել է «Սպուտնիկ Տաջիկստանի» աղբյուրը: Նրա խոսքով՝ չորս արկ ընկել է Ամուդարյա գետը, եւս երեքը՝ մոտակա անտառում: Միեւնույն ժամանակ գործակալության զրուցակցի խոսքով՝ միջադեպը «լուրջ չէ, եւ բնակչությունն անհանգստանալու կարիք չունի»:
Ավելի ուշ «ՌԻԱ Նովոստիի» աղբյուրը մասնավորեցրել է, որ արձակումներն իրականացվել են Աֆղանստանի հյուսիսում տնվող Թախար նահանգից:
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում հանրահավաքն ավարտվեց. նախանշվեց հաջորդ հանրահավաքի օրն ու վայրը
Գյումրիում «Դիմադրություն» շարժման կազմակերպած հանրահավաքն ավարտվեց։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյ...
Գագիկ Խաչատրյանի փաստաբանները նրա՝ Լոս Անջելեսի առանձնատունը բռնագանձելու վերաբերյալ հայտարարություն են տարածել
Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը սկսել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագ...
Քննիչ է հեռացվել աշխատանքից, քանի որ եղբայրը մասնակցել է անհնազանդության ակցիաներին. Արսեն Բաբայան
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երեկ Քննչական կոմիտեի կենտրոնի բաժնի քննիչին հեռացրել է աշխատանքից, քանի որ եղբայրը մասնակ...
Գոլայա Պրիստան քաղաքն Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրթիռային հարվածի է ենթարկվել
Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային համակարգով հարված են հասցրել Խերսոնի շրջանի Գոլայա Պրիստան քաղաքի խաղաղ բնակչությանը։...