ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ հասկանում է Մոսկվայի պնդումները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հասկանում է Մոսկվայի պնդումները Ուկրաինայի և Եվրոպայում անվտանգության վերաբերյալ և կարծում է, որ դա պետք է լուծվի։ Այս մասին գրում է ТАСС-ը:
«Ես հասկանում եմ, որ Ռուսաստանը մի շարք բողոքներ ունի Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև եվրոպական և համաշխարհային անվտանգության հետ կապված… (այն) պետք է լուծվի ՄԱԿ-ի կանոնադրությամբ առաջարկվող տարբեր փաստաթղթերի հիման վրա», - ասել է Գուտերեշը:
Պուտինի և Գուտերեշի զրույցը տևել է մոտ մեկ ժամ։ Այն, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդիպել է ՌԴ նախագահի հետ, հայտնի է դարձել այսօր ավելի վաղ։ Կրեմլում բանակցություններ վարելու քաղաքական գործիչների մտադրության մասին ավելի վաղ հայտնել էր նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նաեւ հայտնել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը գալու է Ռուսաստան՝ հանդիպելու արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Ինչո՞ւ սահմանափակվել 20-րդ դարով. կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարի բաբելոնյան քարտեզներից. Միրզոյանը՝ Ալիևին
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությայնը, որ Հայաստանի հետ սահմանների ճշ...
Քանի ադրբեջանցի է բնակվել ԼՂԻՄ-ում. Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևի կեղծիքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, ի թիվս այլ կեղծ հայտարարությունների, ասել է, թե խորհրդային տարիներին...
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
Վրաերթի ենթարկված կնոջ մոտ գրանցվել է շնչառության և սրտի կանգ. բժիշկ. News am
Երեւանի Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում վրաերթի ենթարկված 29-ամյա կնոջ մոտ ընդունման պահին գրանցվել է շնչառությ...