Վրաերթի ենթարկված կնոջ մոտ գրանցվել է շնչառության և սրտի կանգ. բժիշկ. News am
Երեւանի Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում վրաերթի ենթարկված 29-ամյա կնոջ մոտ ընդունման պահին գրանցվել է շնչառության եւ սրտի կանգ, նա եղել է հղի: Այս մասին News.am-ին հայտնեց «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Անատոլի Գնունին:
«Հիվանդանոց ընդունման պահին գրանցվել է շնչառության եւ սրտի կանգ, անմիջապես սկսվել են ռեանիմացիոն գործողություններ, որոնք տեւել են 1.5 ժամ, ցավոք ռեանիմացիոն գործողությունները եղել են ապարդյուն, գրանցվել է կենսաբանական մահ: Նաեւ ստուգվել է պտղի բաբախը, որը բացակայում էր»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ մենք գրել էինք, որ Լեո-Պարոնյան հատվածում կառավարական շարասյունը երիտասարդ հղի կնոջ է վրաերթի ենթարկել:
Ապրիլի 26-ին՝ ժամը 18․24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։ Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։ Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
Ինչո՞ւ սահմանափակվել 20-րդ դարով. կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարի բաբելոնյան քարտեզներից. Միրզոյանը՝ Ալիևին
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությայնը, որ Հայաստանի հետ սահմանների ճշ...
Քանի ադրբեջանցի է բնակվել ԼՂԻՄ-ում. Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևի կեղծիքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, ի թիվս այլ կեղծ հայտարարությունների, ասել է, թե խորհրդային տարիներին...
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
Արայիկ Հարությունյանի ուշագրավ հայտարարությունները. ինչ է նրան ասել Փաշինյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 22-ի Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժաման...