ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հետընտրական ցույցեր՝ Ֆրանսիայում․ զոհեր կան
Նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո Ֆրանսիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, բողոքի ակցիաներ են մեկնարկել։
Դրանց մասնակիցներն իրենց դժգոհությունն էին արտահայտում ընտրությունների արդյունքների առթիվ։ Ցուցարարների համոզմամբ՝ ֆրանսիական հանրության զգալի մասը ընտրությունների երկրորդ փուլին Էմանյուել Մակրոնի և Մարին Լը Պենի մասնակցության պատճառով զուրկ է եղել իրական ընտրությունից։
Բողոքի ակցիաները ցրելու նպատակով ֆրանսիական ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։
Նույն ժամերին Փարիզում ևս մեկ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում ոստիկանությունը հրազեն է կիրառել։ France-Presse գործակալության փոխանցմամբ` անհայտ անձինք Փարիզի կենտրոնում գտնվող կամուրջներից մեկի վրա փորձել են վրաերթի ենթարկել այդտեղ հերթապահող ոստիկաններին։ Վերջիններս, սակայն, կրակ են բացել՝ սպանելով մեքենայում գտնվողներ երեք անձանցից երկուսին։
Ֆրանսիական աղբյուրներն առայժմ չեն հստակեցնում՝ արդյոք միջադեպը որևէ առնչություն ունի ընտրությունների երկրորդ փուլի և դրան հետևած բողոքի ակցիաների հետ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրամայում եմ չեղարկել այդ հարձակումը․ Պուտինը՝ Շոյգույին
ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ 1478 զինյալ արդեն հանձնվել է։ Նշվում է, որ Մարիուպոլից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է․ հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ուղեկցում ավտոշարասյունը
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակությունը ժամանել է Մոսկվա։ Ռուսական լրատվականները տեսանյո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Արեք ստեղ, արա»․ բողոքի ակցիայի ներկայացուցիչները բերման են ենթարկվում
Ինչպես քիչ առաջ հայտնել էինք Երևանում կրկին մեկնարկել է ընդդիմադիրների անհանազանդության ակցիան։ Տարածվող տեսակադրերում ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները նոր տեսակադրեր են հրապարակել Քարագլխից
Ադրբեջանցիները նոր տեսանյութ են հրապարակել Քարագլխից, որում երևում է ադրբեջանական զինուժի նոր դիրքերը ռուս խաղաղապահների...