Քաղաքականություն Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրամայում եմ չեղարկել այդ հարձակումը․ Պուտինը՝ Շոյգույին

ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ 1478 զինյալ արդեն հանձնվել է։ Նշվում է, որ Մարիուպոլից տարհանվել է ավելի քան 142 հազար խաղաղ բնակիչ: Պաշտպանության նախարարը պարզաբանել…

ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ 1478 զինյալ արդեն հանձնվել է։ Նշվում է, որ Մարիուպոլից տարհանվել է ավելի քան 142 հազար խաղաղ բնակիչ: Պաշտպանության նախարարը պարզաբանել է, որ ՌԴ եւ Դոնբասի Զինված ուժերը ձեռնարկել են բոլոր միջոցները բնակչության պաշտպանության համար։ Ըստ Շոյգուի՝ 3-4 օր է հարկավոր Ազովստալի գործողությունն ավարտելու համար: Պուտինն աննպատակահարմար է անվանել հարձակումը Մարիուպոլի Ազովստալ արդյունաբերական գոտու վրա, հրամայել է չեղարկել այն

 

«Կատակոմբաներ մտնելու կարիք չկա, անհրաժեշտ է արգելափակել Ազովստալում արդյունաբերական գոտին այնպես, որպեսզի անգամ ճանճը չկարողանա դուրս գալ»- ասել է ՌԴ նախագահը։

 

Ավելի վաղ  հայտնել  էինք, որ Շոյգուն զեկուցել է՝ Մարիուպոլն ազատագրված է: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250