ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները նոր տեսակադրեր են հրապարակել Քարագլխից
Ադրբեջանցիները նոր տեսանյութ են հրապարակել Քարագլխից, որում երևում է ադրբեջանական զինուժի նոր դիրքերը ռուս խաղաղապահների կողքին։ Տեսանյութը ներկայացնում է mirotvorec տելեգրամի ալիքը․ «Ազդեցության մեխանիզմների բացակայության պատճառով ռուս խաղաղապահները ստիպված են մոտ կանգնել ադրբեջանցիների դիրքերին։ Որքան կտևի այս իրավիճակը, ոչ ոք չի կարող ասել»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր․ «Մասնավորապես, ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի այն հատվածում, որտեղ մարտի 24-25-ին ՊԲ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում կասեցվել է նրանց առաջխաղացումը, իսկ այդ հատվածը գտնվում է մի քանի գյուղերի, այդ թվում՝ Սարդարաշենի հարևանությամբ։
Միևնույն ժամանակ, ադրբեջանական կողմը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում տարբեր ուղղություններով իբր թե նոր ներխուժումների մասին, որոնցից վերջինը վերաբերում էր Մարտակերտի որոշ գյուղերի: Այնինչ իրականությունն այն է, որ նման պնդումներն ամբողջովին կեղծ են և շփման գծի ողջ երկայնքով դիրքային որևէ փոփոխություն չի արձանագրվել Փառուխի ու Քարագլխի վերոնշյալ դեպքերից հետո:
Կոչ ենք անում հետևել միայն պաշտոնական լրահոսին և չտրվել ադրբեջանական ապատեղեկատվությանը»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է․ հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ուղեկցում ավտոշարասյունը
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակությունը ժամանել է Մոսկվա։ Ռուսական լրատվականները տեսանյո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրամայում եմ չեղարկել այդ հարձակումը․ Պուտինը՝ Շոյգույին
ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ 1478 զինյալ արդեն հանձնվել է։ Նշվում է, որ Մարիուպոլից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավելի քան 1000 ուկրաինացի ծովային հետևակի զինվորական է գերի հանձնվել
ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Մարիուպոլում ծովայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սա աբսուրդների աբսուրդն է». Արամ Վարդևանյանը՝ Արցախ գնալու մասին
Ֆեյսբուքյան եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը ե...