Քաղաքականություն
Միամիտ պետք է լինել կարծելու համար, թե Թուրքիայի գլխավոր դիվանագետի այս ժեստը պատահականություն է․ Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ոգեկոչում ենք Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը։ Արհավիրքի մեկնարկից 107 տարի հետո էլ գոյաբանական վտանգը վերացած չէ մեզ…
| Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ոգեկոչում ենք Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը։ Արհավիրքի մեկնարկից 107 տարի հետո էլ գոյաբանական վտանգը վերացած չէ մեզ համար։ Ցեղասպանություն գործած պետության իրավահաջորդն այսօր, խաղաղարար ու խաղաղասեր կեցվածքի հետևում դժվարությամբ է թաքցնում իր իրական վերաբերմունքը մեր ողբերգության հանդեպ և, վերջին հաշվով, մեզ հետ կապված իր նպատակները։ Միամիտ պետք է լինել կարծելու համար, թե Թուրքիայի գլխավոր դիվանագետի այս ժեստը պատահականություն է կամ շփոթմունքի հետևանք։ Այս պաշտոնյան ներկայացնում է մի պետություն, որը ոչ միայն հանցանքի համար զղջման ու հատուցման նշան ցույց չի տալիս, այլև հերոսացնում ու պետական պարգևների է արժանացնում Մեծ Եղեռնի գլխավոր ոճրագործներին։ Թուրքիայի հետ հարաբերություններում այս աղաղակող և ակնհայտ ազդանշանները չտեսնելը կարող է մեզ նոր ողբերգության տանել։ Հավերժ հիշատակ մեր անմեղ նահատակներին, տոկունություն ու խելամտություն մեզ՝ ապրողներիս»։ |
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում փաստաթղթերի փաթեթ կստորագրվի. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը որոշակի մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր...
Մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ
Մոսկվայում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղոր...
Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել և հակադարձել Նիկոլ Փաշինյանին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին...
Կայացել է Ռուբինյան-Քըլըչի 3-րդ հանդիպումը․ մանրամասներ
Վիեննայում այսօր՝ մայիսի 3-ին, հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ն...